Կիսաճտքավոր մարտավարական կոշիկ
Արտադրող՝ «Գառու Գրուպ»
Չափսեր՝ 39–45
Մարտավարական կոշիկ՝ նախատեսված բարդ պայմաններում ինտենսիվ օգտագործման համար։ Մոդելը համատեղում է խիստ պրոֆեսիոնալ դիզայն և ֆունկցիոնալություն՝ ապահովելով հուսալիություն, պաշտպանություն և հարմարավետություն երկարատև օգտագործման ընթացքում։ Հարմար են ծառայողական և ակտիվ գործունեության համար։
Վերնամաս – բնական հիդրոֆոբ կաշի՝ 1.6–1.8 մմ հաստությամբ, դիմացկուն խոնավության, մաշվածության և մեխանիկական ազդեցությունների նկատմամբ։
Փափուկ եզրակ – անատոմիական ձև՝ լրացուցիչ հարմարավետության համար։
Ներքին երեսպատում Gore-tex ® – շնչող նյութ, որը պահպանում է կոշիկի ներսում օպտիմալ միկրոկլիմա։
ՈՒժեղացված քթամաս և կրնկամաս – բնական կաշի պոլիուրեթանային ծածկույթով, MATRIX։
Կապման համակարգ – ամուր մետաղական օղակներ և կեռիկներ՝ հուսալի ամրացման համար։
Ներբան (տակացու) – խորը պրոտեկտորով, պատրաստված պոլիուրեթանից և մաշվածակայուն ռետինից։ Ապահովում է հակասահքային հատկություններ և կայունություն տարբեր մակերեսների վրա։
Ներբանի ամրացում – ձուլման եղանակ։
Ճտքերի բարձրություն – միջինից բարձր, ապահովում է կոճի հուսալի ֆիքսացիա և պաշտպանություն։
Մոդելը կարող է արտադրվել ըստ սեզոնային նշանակության (ձմեռային և միջսեզոնային տարբերակներ)։ Հնարավոր է համալրում հակածակող և հակաբեկորային տակացուով։
Հարմար է զինվորական ծառայության, անվտանգության, շինարարական աշխատանքների, որսորդության, տուրիզմի և այլ մասնագիտական ոլորտների համար։
| Առաքման արժեք |
|
| Առաքում | Ժամ...պես առաքում չկա՝ վերցրեք մեր պահեստից։ |
| Ապրանքի դիրք | Teyshebaini St., 3 Building 0087, Yerevan, Armenia |
Գնահատականներ չկան։
English
Русский
Հայերեն
Այս ապրանքի վերաբերյալ մեկնաբանություններ դեռ չկան։ Եղեք առաջինը, ով կմեկնաբանի։