Մարտավարական կիսաճտքավոր կոշիկ, ունիվերսալ մոդել
Արտադրող – «Գառու Գրուպ»
Չափեր – 39–45
Ունիվերսալ տակտիկական ճտքավոր կոշիկներ՝ նախատեսված ինտենսիվ շահագործման համար բարդ պայմաններում։ Մոդելը համադրում է ամրությունը, հարմարավետությունը և ժամանակակից արտադրական տեխնոլոգիաները՝ ապահովելով ոտնաթաթի հուսալի պաշտպանություն, կայունություն և երկարատև շահագործման ժամկետ։ Կոնստրուկցիան մշակված է ծառայողական, մասնագիտական և ակտիվ գործունեության գործառնական պահանջները հաշվի առնելով։
Վերին մաս – համակցված բնական կաշի՝ 1,6–1,8 մմ հաստությամբ, դիմացկուն խոնավության, մաշվածության և մեխանիկական ազդեցությունների նկատմամբ։
Փափուկ օձիք – անատոմիական ձև՝ կոճի աջակցման և հավելյալ հարմարավետության համար։
Ներսնապատում – Gore-Tex® շնչող նյութ, որը պահպանում է օպտիմալ միկրոկլիմա կոշիկի ներսում։
Հիմնական ներդիր – բնական կաշի (վարոտոկ)։
Կապման համակարգ – ամուր մետաղական օղակներ և կեռիկներ՝ հուսալի ֆիքսացիայի համար։
Ներբան (տակացու) – խորը պրոտեկտորով, պատրաստված պոլիուրեթանից և մաշվածադիմացկուն ռետինից։ Ապահովում է հակասահք հատկություններ և կայունություն տարբեր մակերեսների վրա։
Տակացի ամրացում – լցակաղապարային (լցային) մեթոդով։
Ճտքավոր մասի բարձրություն – 21–23 սմ։
Մոդելը կարող է արտադրվել սեզոնային նշանակությամբ (ձմեռային և դեմիսեզոնային տարբերակներ)։ Հնարավոր է համալրում հակածակող և հակաբեկորային տակացուով։
Հարմար է զինվորական ծառայության, անվտանգության ոլորտի, շինարարական աշխատանքների, որսի, տուրիզմի և այլ մասնագիտական ոլորտների համար։
Այս ապրանքի վերաբերյալ մեկնաբանություններ դեռ չկան։ Եղեք առաջինը, ով կմեկնաբանի։