Ունիվերսալ տակտիկական կոշիկ բնական կաշվից (բեժ գույն)
Բարձրորակ ունիվերսալ տակտիկական կոշիկներ՝ նախատեսված ինտենսիվ շահագործման և տարբեր աշխատանքային ու դաշտային պայմանների համար։ Մոդելը համատեղում է դիմացկունությունը, հարմարավետությունը և ժամանակակից դիզայնը՝ ապահովելով վստահ քայլք և երկարատև ծառայություն։
Վերնամասը պատրաստված է բնական, հիդրոֆոբ մշակված կաշվից, որը պաշտպանում է խոնավությունից և արտաքին ազդեցություններից։ Կոշիկի կառուցվածքը ապահովում է լավ օդափոխություն և ոտքի հարմարավետ ֆիքսում։ Միաձույլ ներբանը՝ պատրաստված պոլիուրետանից և մաշադիմացկուն ռետինից, ապահովում է բարձր կպչունություն և սահքադիմացկունություն տարբեր մակերեսների վրա։
Հարմար է զինվորական ծառայության, անվտանգության ոլորտի, որսորդության, տուրիզմի, շինարարության և այլ ակտիվ գործունեության համար։
Արտադրող – «Գառու Գրուպ»
Չափսերը – 39–45
Վերնամաս – բնական, հիդրոֆոբ կաշի 2,0–2,2 մմ հաստությամբ
Աստառ – բնական կաշի (սպիլոկ)
Հիմնական ներդիր – բնական կաշի (պադոշ) 2,0–2,2 մմ հաստությամբ
Ներբան (տակացու) – միաձույլ, պոլիուրետան և մաշադիմացկուն ռետին
Ներբանի ամրացում – ձուլման եղանակով
Ճտքերի բարձրությունը – 21–23 սմ
Մոդելը կարող է արտադրվել ըստ սեզոնային նշանակության։
Հնարավոր է արտադրություն հակածակիչ և հակաբեկորային ներբանով։
| Առաքման արժեք |
|
| Առաքում | Ժամ...պես առաքում չկա՝ վերցրեք մեր պահեստից։ |
| Ապրանքի դիրք | Teyshebaini St., 3 Building 0087, Yerevan, Armenia |
Գնահատականներ չկան։
English
Русский
Հայերեն
Այս ապրանքի վերաբերյալ մեկնաբանություններ դեռ չկան։ Եղեք առաջինը, ով կմեկնաբանի։