Մեր Մասին

Արտադրական և առևտրային ընկերություն «Գարու Գրուպ» ՍՊԸ-ն 2005 թ․-ից հաջողությամբ գործում է բանվորական և հատուկ կոշկեղենի արտադրողների շուկայում, ինչպես նաև հանդիսանում է մասնագիտացված աշխատանքային հագուստի մեծածախ մատակարարը:

Ընկերության հաջողության հիմնական գրավականը որակյալ սարքավորումներով և նյութերով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն է, ինչպես նաև ընկերությունն առանձնանում է իր աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալ հմտություններով և բավականին մեծ փորձով: Ներկայումս մեր արտադրանքը ներառում է մոդելների լայն տեսականի` երկարաճիտ կոշիկներից մինչև հողաթափեր:

Մեր նպատակն է հասկանալ Ձեր առաջադրանքի էությունը և արագ ու արդյունավետ լուծել այն առանց խնդիրների: Յուրաքանչյուր պատվերի համար մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում՝ ուսումնասիրելով արտադրանքի տեխնիկական տվյալները և բնութագրերը, ինչպես նաև նրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Որակի և պաշտպանիչ հատկությունների առումով, արտադրանքը համապատասխանում է սահմանված բոլոր ՏՈՒ ստանդարտներին և ԳՕՍՏ պահանջներին:

Մեր Գործընկերները