Գառու Գրուպ | Որակ, Նորարարություն և Հուսալիություն

Русский

Русский
Россия

Я предпочитаю этот язык.

Հայերեն

Հայերեն
Հայաստան

Ես նախընտրում եմ այս լեզուն:

English

English
USA

I prefer to choose this language.

Բարի գալուստ «Գառու Գրուպ»

Մենք առաջարկում ենք զինվորական, բանվորական և հատուկ նշանակության կոշիկների արտադրանք՝ բարձր որակով և մշտական նորարարությամբ:

Տեսնել ավելին

Տարիների Փորձ և Հուսալիություն

2005թ.-ից մինչ օրս վստահորեն ապահովում ենք պետական կառույցների ստանդարտներին և մասնավոր հաճախորդների պահանջներին խստորեն համապատասխան արտադրանք:

Գործընկերների ցանկ

Նորարարական մոտեցումներ

Մեր արտադրանքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, ապահովում է բարձր պաշտպանություն ու դիմացկունություն:

Մեր մասին

Համագործակցություն Պետական Կառույցների Հետ

Պաշտպանության նախարարություն, Արտակարգ Իրավիճակների նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն:

Մանրամասներ

Հուսալի Համագործակցություն

Տենդերների մասնակցություն մեր կողմից, մեծածավալ պայմանագրեր, անհատական պատվերներ օտարերկրյա և տեղական ընկերությունների կողմից:

Կատալոգ

Մեր մասին

«Գառու Գրուպ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2005 թվականին, այսօր հանդիսանում է Հայաստանի առաջատար կազմակերպություններից մեկը մասնագիտացված՝ ռազմական, աշխատանքային և հատուկ նշանակության կոշիկների արտադրության ոլորտում։ Կայուն աճի և արտադրության արդիականացման հետևողական ռազմավարության շնորհիվ, ընկերությունը կարողացել է զգալիորեն ընդլայնել իր հզորությունները և ձևավորել բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմ՝ հարուստ մասնագիտական փորձով։

2022 թվականին «Գառու Գրուպ»-ը ձեռնարկել է ռազմավարական ընդլայնում՝ ձեռք բերելով հողատարածք և կառուցելով 2100 քմ ընդհանուր մակերեսով ժամանակակից գործարան։ Գործարանի արտադրական հզորությունները համալրված են առաջատար եվրոպական և միջազգային արտադրողների նորագույն տեխնոլոգիական գծերով ու նորարարական սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս արտադրել բարձրորակ, հուսալի և անվտանգ արտադրանք՝ լիովին համապատասխան միջազգային խիստ ստանդարտներին։ 2023 թվականից «Գառու Գրուպ»-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության կոմիտեի անդամ։ Կոմիտեի գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում մշակվել և կիրառվել է նորարարական տեխնոլոգիա՝ զրահապատ տակամասով ռազմական կոշիկների արտադրության համար, որը համապատասխանում է BR-1 դասի բալիստիկ ստանդարտներին։ Այսպիսի տակամասը ապահովում է առավելագույն պաշտպանություն փամփուշտներից, բեկորներից և սուր առարկաներից՝ զգալիորեն բարձրացնելով զինծառայողների և անձնակազմի անվտանգությունը ծայրահեղ պայմաններում։ «Գառու Գրուպ»-ի առաքելությունն է՝ ստեղծել բարձրորակ, տեխնոլոգիապես առաջատար և դիմացկուն արտադրանք, որը լիովին բավարարում է պետական կառույցների, մասնավոր, կոմերցիոն գործընկերների պահանջները։ Ընկերությունը հավատարիմ է արտադրական գործընթացների շարունակական կատարելագործմանը, նորարարությունների ակտիվ կիրառմանը և համագործակցության ընդլայնմանը՝ մշտապես բաց լինելով արդյունավետ և բովանդակալից գործընկերության համար։

Գրանցման տեղեկատվություն․
Գրանցման համար․ 27 8'110'037 32
Հաստատման համար․ 2005-0627
Անցնել Կատալոգ

Բիզնես գործառնություններ

Մեր ծառայությունների շրջանակը ներառում է զինվորական, բանվորական և հատուկ նշանակության կոշիկների արտադրության ապահովում:

Պաշտպանական Արտադրանք

Բարձրորակ զինվորական, բանվորական և հատուկ նշանակության կոշիկների արտադրություն՝ համապատասխան տեղական և միջազգային ստանդարտներին:

Տենդերների Մասնակցություն

Մասնակցում ենք ՊՆ, ԱԻՆ, ԱԱԾ և այլ գերատեսչությունների, կամ մասնավոր կազմակերպությունների տենդերներում, մշտապես ապահովելով որակ և վստահելի արտադրանք՝ համապատասխան պետական ստանդարտների պահանջներին:

Մասնավոր Պատվերներ

Ընկերությունները և անհատները կարող են պատվիրել հատուկ նախագծված ապրանքներ, որտեղ յուրաքանչյուր մանրուք համապատասխանում է պատվիրատուի պահանջներին:

Գործընկերներ

Ահա մի քանի օրինակներ մեր հարյուրավոր կորպորատիվ հաճախորդների և գործընկերների ցանկից։

Avatar 1
★★★★★
Պաշտպանության Նախարարություն
Avatar 3
★★★★★
Ազգային Անվտանգության Ծառայություն
Avatar 6
★★★★★
ՀՀ Քրեակատարողական Ծառայություն
Avatar 4
★★★★★
Մասնավոր Անվտանգության Ծառայություններ
Avatar 2
★★★★★
ML Մայնինգ
Avatar 5
★★★★★
ՀՀ Բարձրավոլտ էլեկտրացանցեր

Մեդիա

Ստորև կարող եք տեսնել մեր արտադրանքի և արտադրական գործընթացների լուսանկարներ, ինչպես նաև տեսանյութեր մեր աշխատանքի մասին։

Կապ

Զանգահարեք մեզ կամ ուղարկեք հաղորդագրություն մեկնաբանությունների/առաջարկների համար:

Հեռախոս: 094225555, 091415892
Հասցե: ք. Երևան, Թեյշեբաինի 3
Էլ. հասցե: [email protected]

Գառու Գրուպ ՍՊԸ և Andromeda Cloud, Inc-ն առևտրային նշաններ և/կամ գրանցված տարբերանշաններ են: Andromeda Cloud, Inc լոգոն պատկանում է Andromeda Corporation-ի բաց բաժնետիրական ընկերությանը (ԲԲԸ): Գառու Գրուպ ՍՊԸ-ի լոգոն — գրանցված սպասարկման նշան է, մշակված Garu Group, LLC.-ի կողմից: